Լավրովը վաղաժամ լքում է Բալիում ընթացող G20-ի ԱԳ նախարարների հանդիպումը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ լքում է Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվող G20-ի երկրների արտգործնախարարների համաժողովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Լավրովը դեռևս երկկողմ բանակցություններ է անցկացնում, այնուհետև նա հանդես կգա մամուլի համար ու կհեռանա»,-dpa-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սա նշանակում է, որ Լավրովը կեսօրին չի մասնակցի պաշտոնական ընթրիքին և G20-ի հանդիպումներին։ Ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվել, որ G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ խմբակային լուսանկարից՝ Լավրովի պատճառով։

Սերգեյ Լավրովը ելույթից անմիջապես հետո լքել է G20-ի նիստերի սենյակը՝ չսպասելով Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի խոսքին, որն անմիջապես ելույթ է ունեցել իրենից հետո։

Նշվում է նաև, որ համաժողովին ժամանելուն պես Լավրովին են մոտեցել գերմանացի երկու լրագրողներ ու հարցրել, թե ե՞րբ է դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը և ինչո՞ւ դա չի անում։ Լրագրողներին անվտանգության աշխատակիցները դուրս են ուղեկցել։

Էմմա Չոբանյան