Համագործակցության նոր հնարավորություններ՝ Նիդերլանդների և Հայաստանի միջև․ Երևանում բացվեց Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հայ-նիդերլանդական բիզնես համագործակցության պոտենցիալն իրացնելու գործով այսուհետ զբաղվելու է նաև Նիդերլանդա-հայկական առևտրի պալատը, որի բացման հուշագիրը ստորագրեցին պալատի նախագահ Լևոն Հայրապետյանն ու Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը՝ «Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր 2022»-ի շրջանակում։

«Հայաստանի շուկան որոշակի առումով փոքր է Նիդերլանդների համեմատ, բայց, այնուամենայնիվ, հնարավորությունները մեծ են: Հայաստանը պոտենցիալ ունի գյուղատնտեսության ոլորտում, իսկ Նիդերլանդները՝ որպես աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի երկրորդ արտահանող երկիր, կարող է համագործակցություն ծավալել Հայաստանի հետ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց  Նիկո Սխերմերսը:

Միջոցառման ընթացքում՝ հուլիսի 6-7-ը, հայ և նիդերլանդացի գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ ֆինանսավորման, գյուղատնտեսության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկուստեք առկա հնարավորություններին։

«Առանձնացված ոլորտները պատահական չեն: Եթե գյուղատնտեսության հարցում Նիդերլանդներն առավել մեծ ձեռքբերումներ ունեն, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների հարցում Հայաստանն ունի մեծ առավելություններ՝ երկուստեք հարաբերությունները խորացնելու համար»,- նշեց դեսպանության տնտեսական հարցերի պատասխանատու Լարիսա Հարությունյանը:

Տեղական և արտասահմանյան գործարարներին ֆինանսական միջոցների և լուծումների տրամադրման առաջարկներով Նիդերլանդներից ժամանել է «Invest internationally» պետական ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչ Սոնա Կրայխեր-Դոլբակյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամի գործառույթը զարգացող երկրներում ներդրումները խրախուսելն է՝ համագործակցելով ինչպես կառավարությունների, այնպես էլ մասնավոր ձեռնարկատերերի հետ:

«Սա հնարավորություն է՝ գործարարներին ծանոթացնել այն ֆինանսական միջոցներին, որոնք տրամադրում է մեր հիմնադրամը»,- նշեց Սոնա Կրայխեր-Դոլբակյանը:

Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև 2005 թվականից Հայաստանում գործող PUM ավագ մասնագետների նախաձեռնությունը, որի շրջանակում հայ ձեռներեցներին իրենց փորձն են փոխանցում նիդերլանդացի փորձագետները: PUM-ի հայաստանյան ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանի խոսքով՝ այն արդյունավետ գործունեություն է ծավալում կաթի վերամշակման, մրգերի, բանջարեղենի, էկոտուրիզմի, ՏՏ և առողջապահության ոլորտներում: Իսկ համագործակցության շնորհիվ ավելի քան տասը հոլանդական կազմակերպություն այսօր ունի իր ներկայացուցիչը Հայաստանում:

«Մենք հիմնականում աշխատում ենք բիզնեսների հետ, որովհետև փոքր և միջին բիզնեսների զարգացմանը միտված կազմակերպություն ենք: Կարելի է ասել, որ այսօր Հայաստանի  բոլոր մարզերն ակտիվ մասնակցություն ունեն, դիմում են մեզ, իսկ տարեկան ավելի քան հիսուն մասնագետ մինչ օրս գալիս է Հայաստան՝ իր փորձառությամբ կիսվելու»,- մանրամասնեց Նաիրա Մկրտչյանը:

Դեսպանությունը ծրագրում է Նիդերլանդա-հայկական գործարարության օրերը դարձնել ամենամյա։

Անի Թամրազյան