Ո՞վ կփոխարինի Բորիս Ջոնսոնին. պայքարն արդեն սկսվել է

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռի համար պայքարն արդեն սկսվել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը շտապել է հեռանալ Ջոնսոնից՝ իր հրաժարականի նամակում ընդգծելով, որ նա և վարչապետը «հիմնարար տարաձայնություններ» ունեն տնտեսության ոլորտի վերաբերյալ։

Առաջինն իր հրաժարականի մասին հայտարարած Սաջիդ Ջավիդը՝ այժմ արդեն առողջապահության նախկին նախարարը, խոսել է այն խոչընդոտների մասին, որոնք ստիպված է եղել հաղթահարել՝ քաղաքականության վերին օղակներ մտնելու համար։

Ջոնսոնն արտոնյալ արիստոկրատ ընտանիքից է, և նրա նման կարիերային քաղաքական գործիչներին հաճախ են կշտամբում ընտրողների իրական կյանքին մոտիկից ծանոթ չլինելու համար:

Ջավիդն էլ հաճախ ընդգծում է, որ ինքն ավելի «պարզ» արմատներ ունի, մասնավորապես, սովորական դպրոց է հաճախել, այլ ոչ թե մասնավոր, և ծնված օրից չի շրջել էլիտար շրջանակում։

Իսկ Նադհիմ Զախավին, ում Ջոնսոնը կանցլեր է նշանակել Սունակի փոխարեն, թիկունքից հարվածել է վարչապետին՝ այսօր առավոտյան հայտարարելով, որ մնալ Բորիս Ջոնսոնի կողքին նշանակում է՝ սևացնել ինքն իրեն ու նվազեցնել իր իսկ շանսերը՝ դառնալ Պահպանողական կուսակցության առաջնորդ։

Գլխավոր դատախազ Սուելլա Բրեյվերմանը նույնպես հետաքրքրություն է հայտնել պետական ​​բարձրագույն պաշտոնի նկատմամբ, շուտով մյուսները ևս կմիանան նրանց, ովքեր ցանկանում են առաջադրվել, ասվում է հրապարակման մեջ:

Տաթև Ֆռանգյան