Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Պաշտոնական այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հաստատության նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել կլիմայի և կլիմայական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածությունը։

Փարիզի հայազգի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է կրթօջախում, ծանոթացել պայմաններին: Ակադեմիան բաց է Փարիզի բնակիչների համար, այն ներառում է բուսաբանական այգի և երիտասարդական տարածքներ ու լսարաններ՝ դասընթացների, ցուցահանդեսների ու ժամանցի համար։

Հաստատությունում տեղի են ունենում բնապահպանության ոլորտի քննարկումներ ու բանավեճեր, երիտասարդները մշակում են շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր։

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նաև «Երիտասարդական թաղամաս»: Այն տեղակայված է Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանի նախկին շենքում՝ Լուվրի պալատի հարևանությամբ։ Թաղամասը երիտասարդների հյուրընկալման կենտրոն է՝ բոլոր անհրաժեշտ տարածքներով ու ծառայություններով։

Կենտրոնի մուտքն ազատ է բոլոր երիտասարդների համար։ Այն ներառում է coworking-ի համար նախատեսված տարածք, սրճարան, երիտասարդների աջակցման ծրագրերի գրասենյակ, աշխատանքի ընդունման կենտրոն, ինչպես նաև երիտասարդներին աջակցող այլ ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական ու հոգեբանական աջակցության գրասենյակներ։

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են, կոշիկ և ներսումը-ի նկարն է

Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ գործակցության լավագույն օրինակներից է Փարիզում «Թումո» կենտրոնի հիմնումը: Երևանի ներշնչմամբ իրագործված ծրագիրն արդեն շուրջ 1500 պատանու թվային աշխարհում կայանալու հնարավորություն է տալիս:

Երևանի քաղաքապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու պատանիների համար ստեղծված պայմաններին:

Կարևորելով երիտասարդների դերը երկրի ու պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի և Փարիզի միջև հաստատված համագործակցության շնորհիվ հարկավոր է զարկ տալ երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերի իրագործման նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրությունում։