ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հարավային Կովկասում տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը, արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։

Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։

«Հունիսի 3-ին Մոսկվայում [Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահությամբ] կայացած եռակողմ խմբի հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքում որոշ առաջընթաց է արձանագրվել, հնարավոր է եղել մերձեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Ինչպես գիտեք՝ քննարկվում է նաև տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերից ելնելով»,- պարզաբանել է Զայցևը։

Դիվանագետի խոսքով՝ աշխատանքի արդյունքների մասին առանձին կտեղեկացվեն համանախագահները պայմանավորվածություններ ձեռք բերելուց։

Ավելի վաղ էլ ռուսական «Իզվեստիա»-ն, վկայակոչելով իր բարձրաստիճան իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին և Հայաստանին համաձայնության գալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մայրուղու շուրջ, և մնում է միայն համաձայնեցնել 6 կմ երկարությամբ փոքր հատվածը։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ռուսական «Автодор»-ը կօգնի ավարտին հասցնել երթուղու համակարգումը, ուշացումը պայմանավորված է լեռնային տեղանքով։

Տաթև Ֆռանգյան