Թուրքիան հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ «ահաբեկիչներին» արտահանձնելու պահանջով

Լուրեր

21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
Բոլորը

Թուրքիան գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել «ահաբեկչական կազմակերպությունների» անդամներին։ Այս մասին հայտնել է  Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, գրում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, Անկարան պահանջել է արտահանձնել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի ներկայացուցիչներին, որոնց մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ։

Օրերս էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան Շվեդիայից պահանջում է արտահանձնել 73 «ահաբեկչի», սակայն միայն «3-4»-ն են արտահանձնվել։

Հիշեցնենք, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն հանվել է Թուրքիայի կողմից և երեք երկրները հուշագիր են ստորագրել։

Նախօրեին, սակայն, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն վստահեցրել են, որ կկատարեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դրա հետ մեկտեղ՝ չեն երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել են, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան