Ուկրաինացի զինվորականների առաջին խումբը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ հատուկ պատրաստության դասընթացների

Լուրեր

21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
Բոլորը

Ուկրաինացի զինվորականների առաջին խումբը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու հատուկ զինվորական պատրաստության դասընթացների։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային տրամադրված 2,3 մլրդ ֆունտ սթեռլինգի ռազմական օգնության շրջանակում վերապատրաստման ծրագիրը պետք է անցնի ուկրաինացի մինչև 10 հազար զինծառայող։ Վարժանքները կանցկացվեն միանգամից մի քանի զորավարժարաններում՝ հրահանգիչների 11 թիմերի ղեկավարությամբ։

«Ուկրաինացի զինվորականներն անցնելու են դասընթացներ՝ հիմնված Բրիտանիայում ընդունված ռազմական բազային պատրաստվածության վրա։ Դրանք ներառում են զենքի տիրապետում, առաջին բժշկական օգնության ցուցաբերում մարտի դաշտում, դաշտային տեխնիկայի կառավարում, պարեկային մարտավարություն և զինված հակամարտությունների օրենքների ուսուցում: Յուրաքանչյուր դասընթաց կտևի մի քանի շաբաթ»,- ասել է Ուոլեսը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի ծավալները՝ դրան մասնակցելու համար այլ երկրներից ներգրավելով դասընթացավարների և տեխնոլոգիաների։ Դասընթացների հաճախականությունը կորոշվի Ուկրաինայի կարիքներին համապատասխան:

Հավելենք, որ ուկրաինական բանակի առանձին ստորաբաժանումների նախապատրաստումը երկար ժամանակ է՝ շարունակվում է։ Մեծ Բրիտանիան արդեն զինվորականների մի քանի խմբերի է ուսուցանել՝ իր կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի հետ աշխատելու համար:

Էմմա Չոբանյան