Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ ստուգելու գողացված ուկրաինական հացահատիկով ևս երեք ռուսական նավ․ ԶԼՄ-ներ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ ստուգելու Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող ևս երեք նավերի՝ ուկրաինական տարածքներից գողացված հացահատիկի առկայության ստուգման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ուկրաինային գլխավոր դատախազի նախկինում չհրապարակված նամակը, փոխանցում է «Европейская правда»-ն։

Հունիսի 13-ով թվագրված նամակում նշվում է երեք նավ, որոնք, ուկրաինական կողմի պնդմամբ, ապրիլ-մայիս ամիսներին Սևաստոպոլում բեռնվել են հացահատիկով։ Բոլոր երեք նավերը պատկանում են Ռուսաստանի «Միավորված նավաշինական կորպորացիայի» դուստր ձեռնարկությանը, որը հայտնվել է Արևմուտքի պատժամիջոցների տակ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո:

Գլխավոր դատախազությունը խնդրում է թուրքական կողմին՝ փաստաթղթային հաստատում ստանալ նավերում հացահատիկի ծագման մասին։ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը լրատվամիջոցին ասել է, որ Կիևի ու Անկարայի համագործակցությունը հացահատիկի ծագման հարցում շարունակվում է։

Հավելենք, որ օրերս Թուրքիան արդեն իսկ կալանել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող մեկ ռուսական նավ։ Թուրքական կողմն այդ հարցով հետաքննություն է իրականացնում։

Էմմա Չոբանյան