ԱՄՆ կոնգրեսականները Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելելու համար օրենքի փոփոխություն են ներկայացրել

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական խումբը փոփոխություններ է կատարել Պաշտպանության ազգային թույլտվության ակտում (NDAA), որը կկանխի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, եթե Անկարան շարունակի թռիչքները և օդային տարածքի խախտումները Էգեյան ծովում, գրում է ekathimerini-ն։

Փոփոխությունը Կանգրեսին է ներկայացրել խորհրդարանի ծագումով հույն անդամ Քրիս Պապասը, որը ստորագրել են Դինա Տիտուսը, Քերոլին Բ. Մալոնին, Չարլի Քրիսթը և Ջոն Սարբանեսը:

Ըստ այս փոփոխության՝ նախագահին արգելվում է զենք փոխանցել ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որը վերջին մեկ տարում բազմիցս խախտել է ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի օդային տարածքը, ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։

Ամերիկացի օրենսդիրների հիմնական նպատակն է, որ Բայդենի վարչակազմը ոչ միայն չշարունակի Թուրքիային վաճառել F-16 կործանիչներ, այլև արդիականացման սարքեր։

Այնուամենայնիվ, փոփոխության մեջ բաց է թողնված պատուհան, որը թույլ է տալիս նախագահին վերացնել սահմանափակումները, եթե Կոնգրեսին հաստատի, որ դա բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության կենսական շահերից: Այս համատեքստում նախագահը պետք է մանրամասն ներկայացնի ձեռնարկված կոնկրետ միջոցառումները՝ ապահովելու համար, որ ԱՄՆ-ի զենքը չօգտագործվի ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի ինքնիշխանության խախտման համար:

Էմմա Չոբանյան