Պապիկյանը ներկայացրեց զինծառայողներին բնակարանով ապահովելու նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Մեր սպաներն ապահով զգալու, իրենց ընտանիքներն ապահովելու, սեփական տանիքն ունենալու առաջնահերթ խնդիր ունեն լուծելու», – ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» ՀՀ օրենքը, նախարարը նշեց, որ նախագծի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած ու ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար կսահմանվի բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

Պապիկյանի խոսքով՝ առաջարկվող նախագիծը կխթանի ու առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը:

«Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին, ուսումնառությունն ավարտելուց հետո, անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու ու հաշմանամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով է տրամադրվում», – նշեց Սուրեն Պապիկյանը:

Նախագծի համաձայն՝ պայմանագրի գործողության ժակետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը կտրվի նրա ընտանիքի անդամներին: Բնակարան հատկացնելու կարգը և պայմանները կսահմանվեն կառավարության որոշմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: