Արմավիրում խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված, լարված հարաբերությունների մեջ է գտնվել վերջինիս հետ: Արտերկրում նշված հարցերի շուրջ կատարված պարզաբանման ընթացքում կողմերի միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, որից հետո՝ 2021թ. նոյեմբերի 4-ին, 29-ամյա երիտասարդը և ընկերը, նպատակադրվելով հրապարակայնորեն պատժել Արմավիրի բնակչին, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:

Այդ նպատակով 29-ամյա երիտասարդը և նրա հորեղբայրը 2021թ. նոյեմբերի 19-ին հավաքել են իրենց կողմնակիցներին, վերջիններիս զինել մետաղյա և փայտե ձողերով, ատրճանակներով, որից հետո Արմավիրի բնակչին հրապարակայնորեն պատժելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի անդամները պարզել են նրա կողմնակիցների քանակը և գտնվելու վայրը:

Այդ ընթացքում Արմավիրի 28-ամյա բնակիչը և 29-ամյա երիտասարդի կողմնակիցներից երկուսը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն որևէ հստակ պարզաբանումներ չեն կատարվել, որից հետո 28-ամյա երիտասարդը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդին հրապարակայնորեն պատժելու նպատակով, իր կողմնակիցներին հավաքել է Արմավիր համայնքի Ջիվանու փողոցում գտնվող ընկերության գրասենյակում՝ ատրճանակներով, մահակներով և այլ առարկաներով զինված սպասելով հակառակ կողմին:

Քննությամբ պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը և հորեղբայրը, տեղեկանալով Արմավիրի բնակչի գտնվելու ստույգ վայրի մասին, իրենց կողմնակիցների հետ տարբեր ավտոմեքենաներով մոտեցել են վերոնշյալ գրասենյակին և երկու կողմից շրջապատել այն: Գրասենյակում գտնվող խմբի անդամները, նկատելով մոտեցող ավտոմեքենաները, նախահարձակ են եղել, իսկ վերջիններս էլ հարձակվել են նրանց վրա: Միջադեպի ընթացքում օգտագործվել են մետաղական ձողեր, մահակներ և այլ առարկաներ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 29-ամյա երիտասարդի մտերիմներից երկուսն իրենց մոտ պահվող ատրճանակներից կրակոցներ են արձակել 28-ամյա երիտասարդի և նրա կողմնակիցների ուղղությամբ՝ սպառնալով բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ 28-ամյա երիտասարդի կողմնակիցներից մեկն էլ, բռնություն գործադրելու սպառնալիքով, իր մոտ պահվող զենքով կրակոցներ է արձակել հակառակ կողմի անդամների ուղղությամբ:

Խուլիգանության ընթացքում Արմավիրի բնակիչը, 29-ամյա երիտասարդի ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Բացի այդ, Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Վերը նշված երկու խմբավորումների անդամները, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե խաթարել են Արմավիր համայնքի Ջիվանու փողոցի երթևեկությունը. տևականորեն և բարձրաձայն հնչեցրել հայհոյանքներ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, մահակների և այլ առարկաների գործադրմամբ հասցրել են փոխադարձ հարվածներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4 մասով: Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում։