Մեծ թվով պատահարներ՝ ինքնագլորներով երթևեկելու հետևանքով. ՀՀ-ում առանձնացված ուղիներ չկան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Երևանի փողոցներում վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում ինքնագլորով երթևեկողների: Սկսնակ վարողները հաճախ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգներ է պարունակում քաղաքի բանուկ կամ խորդուբորդ փողոցներով վարելը։ Միայն վերջին 3 ամսում ինքնագլորից ընկնելու հետևանքով 40 տուժած է տեղափոխվել համալսարանական  հիվանդանոց։

Այդպիսի մեկ դեպքի էլ ականատես եղավ Factor TV-ի նկարահանող խումբը՝ Հյուսիսային պողոտայում։ 17-ամյա Միկա Մկրտչյանն ասում է՝ ինքնագլորների՝ իրար բախվելու պատճառն արագությունն էր, բարեբախտաբար, վնասվածքներ չստացան: Այս փոխադրամիջոցները, որոնք էկոլոգիապես մաքուր են, դյուրացնում են մարդկանց տեղաշարժը, երբեմն, սակայն, խնդիրներ ստեղծելով այլոց համար։ Դրանց մասին է բարձրաձայնել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․

««Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում: Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի»,- գրել էր Մուրադյանը։

Գրառման մեկնաբանություններում օգտատերերը մատնանշում են առանձնացված ուղիների բացակայությունը։ Ընդ որում՝ վնասվածքներ ստանում են ոչ միայն ինքնագլորով երթևեկողները, այլև նրանք, որոնք կա՛մ զբոսնում են, կա՛մ պարզապես կանգնած են փողոցում, բայց ինքնագլորով երթևեկողը հարվածում է նրանց։

Երևանում էլեկտրական այս փոխադրամիջոցները սկսել են շահագործվել դեռ 2019 թվականից։ «Երևան ռայդ» ընկերությունն առաջինն է Հայաստանում ներմուծել այս փոխադրամիջոցները։ Սկզբում միայն հեծանիվներ էին, հետո նաև էլեկտրական ինքնագլորներ ներկրեցին։ Ընկերության կողմից այս պահին Երևանում շուրջ 1200 փոխադրամիջոց է շահագործվում, որից 900-ն էլեկտրական ինքնագլորներն են, 300-ը՝ հեծանիվներ։ Ինքնագլորներ կան նաև Գյումրիում։ Ընկերության համահիմնադիր Ալբերտ Մանուկյանն ասում է՝ հիմա դրանք ավելի շատ են օգտագործվում, քան հեծանիվները, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։

Եթե վնասվում է ինքնագլորը կամ վնաս է պատճառվում քաղաքացուն, ապա ամբողջ պատասխանատվությունը փոխադրամիջոցը շահագործողի վրա է, բայց տուժած քաղաքացիները հաճախ ընկերություններ են զանգահարում՝ ընդգծում է Մանուկյանը։ Ընկերությունը հավելվածը ստեղծելիս օգտատերերին մի քանի պայմաններ է առաջարկում, որոնց քաղաքացին պետք է համաձայնություն տա, որպեսզի կարողանա օգտվել հավելվածից։ Այս ընկերության դեպքում սահմանված արագությունը 25 կմ/ժ է, բայց որոշ դեպքերում նաև ավելի բարձր արագություն է սահմանվում։ Էլեկտրական ինքնագլորներն ամեն օր ստուգվում են, փոխվում են մարտկոցները՝ վստահեցնում է ընկերության համահիմնադիրը։ Նրա խոսքով՝ վնասված էլեկտրական ինքնագլորներն ընկերությունն է նորոգում, նաև գողության դեպքեր են եղել։

Էլեկտրական ինքնագլորները գրավում են թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Շատերի համար դրանք տեղաշարժվելու ավելի արագ տարբերակ են, նաև խուսափում են խցանումներից, մյուսների համար էլ՝ պարզապես ժամանց։

Ալբերտ Մանուկյանն ասում է՝ էլեկտրական փոխադրամիջոցները պետք է վարել ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհով, ոչ թե մայթերով։ Բայց, ըստ նրա, հասարակությունը դեռևս չի ընկալում դա։ Ամբողջ աշխարհում այս փոխադրամիջոցի համար հատուկ ուղիներ կան։ Հայաստանում նույնպես դրանց մասնակցությամբ վթարները նվազեցնելու համար համապատասխան ճանապարհահատվածներ պետք է լինեն։

Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի ինքնագլորների ներկրման, սպասարկման, կանոնակարգման հետ։ Լրատվամիջոցների բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ այսպես է արձագանքում քաղաքապետարանը՝ հորդորելով դիմել կա՛մ մասնավոր ընկերություններին, որոնք ներկրել են դրանք, կա՛մ պետական համակարգի համապատասխան գերատեսչությանը՝ ընդգծելով, թե քաղաքապետարանը չունի լծակ ու լիազորություն՝ թեմայի հետ կապված որևէ նախաձեռնություն դրսևորելու։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ինքնագլորներ տեղակայելու թույլտվություն տված քաղաքապետարանն ի՞նչ քայլեր կձեռնարկի նաև համապատասխան հեծանվային արահետներ ստեղծելու համար՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ, աշխարհում արդեն երկար տարիներ ինքնագլորներն ու հեծանիվներն օգտագործվում են որպես տրանսպորտային միջոց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան