Եվրահանձնաժողովը Google-ին ռեկորդային տուգանք է նշանակել՝ 2.4 մլրդ եվրո
Տնտեսություն
27.06.2017 | 17:25Եվրահանձնաժողովը Google ընկերությանը տուգանել է 2.4 մլրդ եվրոյով՝ շուկայում իր գերակա դիրքը չարաշահելու համար, հայտնում է Gazeta.ru-ն։
Բրյուսելը ընկերությանը մեղադրում է նրանում, որ Google-ն օգտագործում է օնլայն որոնման դաշտում իր մենաշնորհը՝ իր սեփական Google Shopping ծառայության օգտին:
Եվրահանձնաժողովն ու Google-ը հրաժարվել են մեկնաբանություններից։
Նախորդ ամենամեծ տուգանքը՝ 1․06 մլրդ եվրո, Եվրահանձնաժողովը նշանակել էր Intel ընկերության նկատմամբ 2009թ․։