Անձի ֆետիշացումն ու սրբադասումն ի վնաս Փաշինյանի է, դա ժողովրդին վերածում է ամբոխի․ Արքմենիկ Նիկողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատ կարևոր է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի համակիրների զգացմունքներն ու էմոցիաները հետագայում չվերածվեն ատելության դրսևորումների, կամ անձի սրբադասման, որն ի վնաս Փաշինյանի է։ Անձի ֆետիշացումը, պաշտամունքը ժողովրդին վերածում է ամբոխի, իսկ ամբոխն ակամա պահանջում է ևս մեկ դիկտատորի»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Նա գովելի է համարում Նիկոլ Փաշինյանի բաց և թափանցիկ գործելաոճը, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ ապագայում նա կարող է, օրինակ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներ նույն ակտիվությամբ չապահովել․ «Ամեն դեպքում, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երկրի առաջին դեմքի հետ, և գաղտնիության որոշակի սկզբունք գոյություն ունի, որը պետք է պահպանվի։ Չեմ բացառում, որ այդպիսով ինչ-որ մարդիկ կհիասթափվեն, բայց դա էլ պետության կառուցման շարունակական գործոն է»։

Պարոն Նիկողոսյանն անդրադառնում է նաև մշակույթի նախարարի պաշտոնում հնարավոր նշանակումների թեմային․ «Ոչ ոք չի առաջարկում ինչ-որ մեկին նշանակել, օրինակ, պաշտպանության, ֆինանսների նախարարի պաշտոնում, բայց քննարկվում է մշակույթի նախարարի նշանակման հարցը։ Անգամ կան մարդիկ, որոնք ասում են, որ իրենք պետք է լինեն նախարար։ Սա տխուր իրողություն է, և նշանակում է, որ լուրջ չեն ընդունում նախարարությանը կամ բարձիթողի վիճակում են պատկերացնում այն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան