Աննա Խաչատրյանը՝ Էնդի Ուորհոլի հետ ցուցադրվելու, Moby-ի համար տեսահոլովակ նկարահանելու և Paris Fashion week-ին մասնակցելու մասին

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Եկող սեպտեմբերին անհատական ցուցահանդես Փարիզում, համատեղ ցուցահանդես՝ Էնդի Ուորհոլի հետ, Moby-ի տեսահոլովակի վրա աշխատանք, ցուցադրություններ՝ Նյու Յորքի Fashion Week-ին և նախապատրաստություններ՝ Paris Fashion week-ին ընդառաջ․ սրանք Աննա Խաչատրյանի վերջին երկու տարվա հաջողությունների մի մասն են։

Աննան ծնվել ու մեծացել է Հայաստանում, սովորել՝ Սլավոնական համալսարանում, զբաղվում է համադրություններ, կադր ու պատկեր ստեղծելով (բայց՝ ոչ լուսանկարելով), ինչպես ինքն է ասում՝ այն ամենով, ինչ կարող է պարունակել լուսանկարը։

Factor.am-ին նա պատմել է ժամանակակից արվեստի և այդ modern art-ում սեփական տեղը գտնելու մասին։ Ինչպե՞ս աշխատել ու խոսել արվեստի աշխարհի հետ, ինչպե՞ս ստեղծագործել սրտի ուզածի պես ու դիպչել ուրիշների սրտերին։

Էնդի Ուորհոլի հետ՝ նույն ցուցասրահում

2021-ի սեպտեմբերին ես այստեղ ցուցահանդես ունեցա, իմ աշխատանքները ցուցադրվում էին Էնդի Ուորհոլի հետ (Ուորհոլն ամերիկացի նկարիչ է, դիզայներ, կոլեկցիոներ, պոպ-արտի ամենաճանաչված դեմքերից մեկը)։

Դա այստեղ շատ մեծ բում է առաջացրել։ Մարդիկ չէին կարողանում հավատալ, որ 27 տարեկանում ես ցուցադրվել եմ Ուորհոլի հետ։ Գալիս հարցնում էին՝ «այստեղ մի բան այն չէ, ո՞նց է հնարավոր»։ Դրանք այն նկարներս էին, որ ոչ ոք դեռ չէր տեսել, ոչ վաճառքի նկարներ էին, փակ կոլեկցիա, մարդիկ առաջին անգամ պիտի գային տեսնելու։

 

Այս ցուցադրությունից հետո ես ևս մեկ անգամ հասկացա, որ իմ գործից ահռելի էներգիա եմ ստանում, դուրս եկա երազանքներ ունենալու վիճակից։ Հասկացա, որ Նյու Յորքում անում եմ այն, ինչ իմ երազանքն էր, հիմա ուզում եմ ցուցադրվել Դուբայում, Եվրոպայում։

 

Ստեղծագործելու ազատություն, բիզնես և նոր մարտահրավերներ

Այստեղ ժամանակակից արվեստը մեծ բիզնես է, ինչքան առաջ ես գնում, հասկանում ես, որ ավելի շատ անելիք կա, ու դա էլ դեռ վերջը չէ։ Ընդհանրապես, պետք չէ վախենալ սարսափելի տարբերվող լինելուց․ դա քեզ կօգնի։

Ես միշտ հասկացել եմ, որ անելու եմ իմ ուզածով, թեկուզ ոչ ոք դա չհասկանա։ Մտքիս մի բան գալիս է, անում եմ, հետո լսում եմ՝ «շատ տարբերվող է»։ Մարդիկ շուտ են հոգնում․ իսկ երբ դու տարբերվում ես, անընդհատ շոկային վիճակի մեջ ես պահում, հետաքրքրվածությունը մնում է։

Այստեղ, օրինակ, մարդիկ մտածում էին՝ «արվեստում էլ ի՞նչ պետք է փոխվի, ինչ նոր բան պետք է արվի», բայց եկավ digital-art-ը՝ թվային արվեստը։ Նորաձևության մեջ էլ է փոխվել, մարդը կարող է ուղղակի նստել իր համակարգչի առաջ, ստեղծել սեփական ավատարն ու հագուստ փորձել։ Ամեն ինչ սկսում է օնլայն դառնալ։

Նյու Յորքի նորաձևության շաբաթվա փակ միջոցառումներից մեկի ժամանակ բեմադրություն էի արել, Sony music-ից նկատեցին, հարցրին՝ «կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ նկարներից մարդիկ դուրս գան ու քայլեն»։ Սկսեցի «այդպես անել»։ Բեմի վրա՝ համերգների ժամանակ այսպիսի պրոյեկտների վրա աշխատելը հաջորդ աշխատանքս է լինելու։

Ես նաև երգիչների հետ եմ աշխատում, արդեն հուլիսի վերջին Մոբիի (Moby) տեսահոլովակը կթողարկվի հանրահայտ Why does my heart so bad երգի նորացված տարբերակի հիման վրա։ Ես այդ տեսահոլովակի ռեժիսորն եմ։

Դեռ 2021-ին Մոբին հրավիրված էր իմ և Էնդի Ոորհոլի ցուցահանդեսին, կորոնավիրուսի պատճառով չկարողացավ ներկա գտնվել, բայց որոշեցինք, որ առաջիկայում աշխատելու ենք երաժշտական տեսահոլովակի վրա։

Սեպտեմբերին՝ Փարիզ․ անհատական ցուցահանդես և Fashion week կա

Փարիզում ցուցահանդես ունենալու գաղափարը կար դեռ մեկ տարի առաջ, Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում աշխատելիս էի այդ առաջարկը ստացել։ Ամեն ինչ հրաշալի էր, բայց փաստաթղթերով զբաղվելու ժամանակ չկար, այս տարի կարողացա անել դա։ Մի խոսքով՝ սեպտեմբերին անհատական ցուցահանդես կունենամ և կմասնակցեմ Փարիզի նորաձևության շաբաթվան։ Ցուցահանդեսը մեկ ամիս է տևելու, կոնկրետ ուղղվածություն և թեմա չկա, ֆրանսիացիներն էլ նշեցին, որ այս ցուցահանդեսը տարբերվող է ու էքսպերիմենտ իրենց համար։ Տեսնեմ՝ Փարիզն ինձ ոնց կընդունի։

Իմ աշխատանքները ցուցադրվելու են Փարիզի Corrado Bortone Art Events պատկերասրահում։
Սպասում եմ, որ հայ համայնքին էլ հետաքրքրիր կլինի այս ցուցադրությունը։ Գիտեք, հիմա իտալացի Կորադո Բարտոնի (Corrado Bartone) հետ եմ աշխատում, նա հայերին շատ է սիրում, շատ է հետարքրքրված հայկական արվեստով ու առհասարակ Հայաստանով։ Նա ուզում է՝ ցուցադրություններումս հայկական հատված էլ լինի։ Իմ աշխատանքներում հայկական դետալներ անելու մասին ինքս էլ եմ շատ մտածել։ Նյու Յորքում ես արդեն գիտեմ՝ շուկան ինչպիսին է։ Ապագայում հաստատ կցանկանամ ունենալ այդ սիմվոլներն իմ նկարներում, այս պահին ինձ համար մի քիչ վաղ է։ Դեռ փորձում եմ ընկղմվել այս մշակույթի մեջ՝ լինելու համար ոչ միայն ցուցադրվող, այլև վաճառվող արվեստագետ։

Անահիտ Հակոբյան