Սիսիան-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz C180»-ը և «KamAZ»-ը
Հունիսի 24-ին՝ ժամը 22։07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ 2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» և «KamAZ» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով 4 քաղաքացի տուժել է, իսկ Ն․ Ս․-ն (ծնված 1981 թ․)՝ մահացել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: