ՄԱԿ-ը նախազգուշացրել է 2022 թվականին պարենի պակասի պատճառով ճգնաժամերի վտանգի մասին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը կարող է աղետի առաջ կանգնել՝ կապված երկրների համար պարենի հասանելիության աճող խնդրի հետ, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Այս տարի պարենամթերքի հասանելիության հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել հաջորդ տարի սննդի գլոբալ սղության: Ոչ մի երկիր զերծ չի մնա նման աղետի սոցիալական և տնտեսական հետևանքներից»,- Գուտերեշի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրական վտանգ կա, որ 2022 թվականին աշխարհը կարող է ապրել սովի պատճառով առաջացած մի քանի ճգնաժամեր։ Նրա կանխատեսմամբ՝ 2023 թվականին իրավիճակը միայն կվատթարանա։ Աֆրիկայում, Ասիայում և Ամերիկայում բերքահավաքը կարող է սովորականից ավելի վատ լինել, քանի որ ֆերմերները պայքարում են պարարտանյութերի և էներգիայի գների աճի հետ:

Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ն աշխատում է գործարքի ուղղությամբ, որը թույլ կտա Ուկրաինային սննդամթերք արտահանել, այդ թվում՝ Սև ծովով, և թույլ կտա Ռուսաստանին սննդամթերք և պարարտանյութ մատակարարել համաշխարհային շուկաներ առանց սահմանափակումների։

Տաթև Ֆռանգյան