Մեր ողջ ուժային բլոկը պիտի լինի ՆԱՏՕ-ի ստանդարտներով․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.06.2022 | 14:36ՀՔԱՎ-ը կազմակերպել է «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության քննարկում, որին հրավիրված են պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, անվտանգության և ռազմական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Ժողովրդավարությունը և անվտանգույունը մեկը մյուսի շարունակությունն է, մեկը մյուսին անհրաժեշտ սնուցող գործոնն է. այստեղ հակադրություն չպետք է փնտրել»,- այս մասին նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Անդրադառնալով ԶՈՒ բարեփոխումների գործընթացին՝ Մեհրաբյանը նշեց. «Ռուսական մատրիցայից պետք է անցում կատարել ՆԱՏՕ-ի ստանդարտներ»:
«Մենք ժողովրդավարական պետություն ենք, ուրեմն մեր ողջ ուժային բլոկը պիտի լինի ՆԱՏՕ-ի ստանդարտներով»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ այս հարցը կարող է լուծվել համալիր մոտեցումներով:
Մանրամասները՝ տեսանյութում: