ԲԴԽ-ում բոլորը պետք է հրաժարական տան՝ 3 օրվա լռության համար․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 11:05
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 10:59
Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 66 զոհ կա
24.03.2026 | 10:56
Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Բելառուսի դեմ խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 10:50
Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու համար. ՀԿԿ
24.03.2026 | 10:42
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
24.03.2026 | 10:34
Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է Թրամփի հետ․ վերջինը խոստացել է «պաշտպանել Իսրայելի շահերը»
24.03.2026 | 10:14
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
24.03.2026 | 10:10
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը վերականգնելով երթևեկությունը
24.03.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 09:46
Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները
24.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
Բոլորը

«ԲԴԽ բոլոր անդամները երեք օրվա լռության համար ամբողջ կազմով պետք է հրաժարական տան»,- «Դատաիրավական համակարգի բարեփոխումներ, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցից՝ պնդելով, որ իրենից պահանջվել է հրաժարական տալ:

Կարապետյանցի խոսքով՝ միշտ էլ նման իրավիճակներ եղել են, երբ կանչել, ասել են՝ կա՛մ դիմում ես գրում, կա՛մ վրադ քրեական գործ ենք հարուցում:

Իրավապաշտպանի կարծիքով՝ շատ կարևոր է ստեղծված իրավիճակում ԲԴԽ-ի վարքագիծը, արձագանքը. «Բա ԲԴԽ-ն ո՞ւր է, բա ԲԴԽ գիտնական անդամներն ո՞ւր են: Գիտնական անդամն ասում է՝ ես խնդիր չեմ տեսնում, մենք խոսել ենք, մասնավոր զրույց է: Ենթադրում եմ, որ էլի հացի սեղանի շուրջ են խոսել Ջհանգիրյանի հետ, հարցեր տվել, պատասխանել, որ իրենց համար ամեն ինչ նորմալ է:

Այն միֆերը, որոնցով կերակրեցին մեզ տարբեր ոլորտներում փոփոխությունների մասին, ճգնաժամերը հաղթահարելու մասին՝ այդ թվում ԲԴԽ ճգնաժամը հաղթահարելու մասին, տոտալ միֆ էր, և ջարդվեց նրանով, որ երկու-երեք օրն է՝ այդ դեպքը եղել է:, և պարզվում է՝ ԲԴԽ-ն չկա, ԲԴԽ-ում չկա մեկ հոգի, որն ասի՝ նորմալ չէ այս վարքագիծը:

Լավ, չես կարողանո՞ւմ երեք հոգի հավաքես, որ գործընթաց սկսես: Նախ պիտի բոլորը հրաժարական տան: Այսօրվա ԲԴԽ բոլոր անդամները երեք օրվա լռության համար ամբողջ կազմով պետք է հրաժարական տան… Մեկը գոնե չկա՝ մանդատը շպրտի, ասի՝ այս խուլիգանական, իր կարգավիճակին համապատասխանող կառույցում չեմ պատրաստվում աշխատել»:

Մանրամասները՝ տեսանյութում: