ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսել է Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում:

Մարտին Գալստյանը նախ խոսել է դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշել է Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: «Ձեզնից շատերն են երեկոյան լինում ռեստորաններում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչքան օտարերկրացիներ կան: Ըստ վիճակագրական կանոնների` դա պետք է գրանցվի որպես արտահանում։ Այսպիսով, այս տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել Հայաստանից արտահանման անհավանական աճ, ինչը, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժևորման»,- ասել է Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի՝ հիմա հանրության մի հատվածից, հատկապես արտահանողներից ԿԲ-ին ուղղված կոչ է հնչում՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, միջամտել և արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին՝ լինելու ավելի արդյունավետ, մրցունակ: Այսպիսով, ԿԲ նախագահը հարց է բարձրացնում, թե արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը:

«Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ։ Լուծումը եզակի, ունիկալ լինելն է։ Եթե մենք ուզում ենք լինել եզակի, կան բազմաթիվ բաներ, որոնք մենք կարող ենք միասին անել: Բայց ես հույս չէի դնի միայն արհեստականորեն արժեզրկման վրա»,- ասել է Գալստյանը:

Վերջին շրջանում հայկական դրամը արժևորվում է հատկապես դոլարի նկատմամբ: Հունիսի 21-ին ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 4.02 դրամով և կազմել 417.01 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.40 դրամով և կազմել 440.07 դրամ: