Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը․ տեղեկացնում են ՇՄՆ-ից։

«Հայաստանի Հանրապետությունը ԱՄՀ-ին անդամակցում է 1992թ. մայիսի 28-ից։ Մինչ օրս ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 9 ծրագրեր, և իրականացման փուլում է գտնվում մեկ ծրագիր։

Հիմնադրամը բացի վարկերից անդամ երկրներին տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն և ուսուցում մի շարք ոլորտների համար, ինչպիսիք են՝ երկրի կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրամավարկային և արժութային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը և վարչարարությունը, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը:
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնորհավորել է տիկին Պետրովային ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԱՄՀ-ին անդամակցելու 30-ամյակի կապակցությամբ։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկելու շրջակա միջավայրի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

«Շրջակա միջավայրի ոլորտի խնդիրների լուծումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում են, մասնավորապես կլիմայական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերները։

Մեր կառավարությունն ունի հավակնոտ օրակարգ կլիմայի փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրների լուծման առումով»,-նշել է նախարարը և անդրադարձել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ստեղծման կարևորությունը։
«2021 թվականին խորհրդի կազմի փոփոխությամբ (ներկայումս ղեկավարվում է փոխվարչապետի կողմից) արձանագրվել է կլիմայական օրակարգին վերաբերելի որոշումների քաղաքական ղեկավարման մակարդակի բարձրացում և խորհրդի իրավասության շրջանակի ընդլայնում։

և վերջին ամիսներին մեր միջգերատեսչական խորհուրդը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող և նախաձեռնված օրենսդրական բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել համագործակցության և գործիքակազմերի փոխանակման։

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով հանդիսանում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կլիմայական քաղաքականության մշակման ընթացիկ իրավիճակը և առանձնահատուկ կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների մասնակցությունը քաղաքականությունների բոլոր բաղադրիչների մշակման գործընթացներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումներն առավել առարկայական քննարկումներ ու գործընթացներ ծավալելու նպատակով և, ըստ անհրաժեշտության, համագործակցել միմյանց հետ և այլ միավորների հետ` կլիմայական օրակարգով սահմանված նպատակներին հասնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։