Ռոստովի մարզում հրդեհվել է ՌԴ հարավի խոշորագույն նավթավերամշակման գործարանը․ ականատեսները նշում են անօդաչուի հարվածի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ՌԴ Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, գրում է Կոմերսանտը։

ԱԻՆ տվյալներով՝ ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է ջերմափոխանակիչում, զոհեր և վիրավորներ չկան։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ նախքան հրդեհի բռնկումը՝ անօդաչու թռչող սարքը մխրճվում է շենքի մեջ։ ՏԱՍՍ-ն էլ, վկայակոչելով տեղական իշխանությունում իր աղբյուրներին, հայտնում է, որ գործարանի տարածքով ուկրաիանական երկու անօդաչու է թռել։ Աղբյուրի խոսքով՝ անօդաչուներից մեկն ընկել է, որից հետո սկսվել է հրդեհը։

«Այն մխրճվել է գործարանի կառույցի մեջ, որից հետո տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ»,- ասել է աղբյուրը։

Հրդեհը տեղայնացվել է, մակերեսը կազմել է 50քմ։ Մարման աշխատանքներին մասնակցել է 30 մարդ և 14 միավոր տեխնիկա։

Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը նավթամթերքի խոշորագույն մատակարարն է Ռուսաստանի հարավում:

Էմմա Չոբանյան