Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, մի՛ եղեք խուլ․ Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր ելույթ ունենալով ԵԽԽՎ հերթական նստաշրջանում, մասնավոապես նշել է. «Հարգելի՛ նախագահող, տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ և հանգիստ ժամանակներ: Մենք, իսկապես, հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից և արհավիրքից:

Այսօր բոլորը մտահոգված են, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա:

Խաղաղությունն ընդամենը պատրանք էր. նույնիսկ խաղաղ և անվտանգ թվացող ժամանակներում պատերազմը միշտ եղել է Եվրոպայում և նրա շուրջ, աղետները եղել են մեր մեջ, բայց մենք աչք ենք փակել դրանց վրա: Ինչո՞ւ էինք մենք անտարբեր և խուլ՝ իմանալով, հետևելով և կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և այլուր զինված հակամարտությունների մասին: Բարդ հարց, բայց միանգամայն պարզ պատասխան: Այդ ագրեսիաները, պատերազմները, զինված հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները պակաս նկատելի էին, քանզի մեզանից շատերի կարծիքով մեզանից շատ հեռու էին տեղի ունենում:

Մենք ուզում էինք հավատալ, որ այդ պատերազմները միայն հեռուստացույցով են ընթանում: Պարզապես թերթելով հեռուստատեսային ալիքը՝ մարդիկ կարող էին անտեսել իրականությունը: Միջազգային քաղաքականության արդի վիճակը և վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ և պաշտպանված պետությունները: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգայուն լինենք անգամ ժողովրդավարությունից, մարդու հիմնարար իրավունքներից և օրենքի գերակայությունից փոքր-ինչ շեղվելու հարցում, որոնք խարխլում են խաղաղության և կայունության հիմքերն ու պարարտ հող ստեղծում պատերազմի համար:

Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, որոնք խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից: Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կաված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը և մարդկային արժանապատվության պահպանումը:

Հարգելի՛ գործընկերներ, մի՛ անհանգստացեք, այս ելույթում ես չեմ անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պարզապես հիշե՛ք, որ մեր հիմնարար սկզբունքների, կոնկրետ խախտումների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների: Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս հարթակը ոչ միայն զրույցի վայր է, այլև՝ լսումների: Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, և, խնդրում եմ, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում: