Ուկրաինայի ռազմական ծախսերը հասնում են ամսական 5-6 միլիարդ դոլարի․USAID

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները ստիպված են ամսական մինչև 5-6 միլիարդ դոլար ծախսել «այս պատերազմը կառավարելու համար», հանրային թոք-շոուի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը «The Way Forward» (The Way Forward) թոք-շոուի ժամանակ, որտեղ նա պատասխանել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Դեյվիդ Մալպասի հարցերին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Փաուերի խոսքով՝ դրանք «ապշեցուցիչ» ծախսերը են, և նույնիսկ 7,5 միլիարդ դոլարը, որը ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է հատկացնել Ուկրաինային օգնության համար, բավարար չեն լինի պատերազմի ծախսերը հոգալու համար: «Մենք գիտենք, որ այս գումարը չի բավականացնի, գիտենք, որ ապագայում էլ ավելի անմիջական բյուջետային աջակցություն է պահանջվելու»,- ընդգծել է USAID –ի ղեկավարը։

Խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի երկարաժամկետ հետևանքների հետ կապված խնդիրների մասին՝ Մալպասը և Փաուերը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները։

Փաուերի խոսքով՝ Պուտինը «սննդամթերքն ու միջազգային օգնությունը վերածում է զենքի՝ այն օգտագործելով որպես Ուկրաինայում պատերազմի գործիք, զենքի է վերածում համաշխարհային սովն ու օգտագործում է ապատեղեկատվությունը՝ փորձելով հավատացնել զարգացող երկրներին, որ սննդամթերքի հետ կապված այդ խնդիրների պատճառը պատժամիջոցներն են, այլ ոչ թե ՌԴ գործողությունները՝ այդ թվում նաև ուկրաինական նավահանգիստների արգելափակումը։

Տաթև Ֆռանգյան