Նախարարությունը չի կարող Ջհանգիրյանի նկատմամբ վարույթ հարուցել. Գրիգոր Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք ակնհա՞յտ չէ, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշում էր գործադրվել, որպեսզի նա հրաժարական տա՝ պատասխանեց. «Հասկանում եմ, որ լրագրողական համայնքում մեծ հետաքրքրություն կա՝ այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու, սակայն գործադիրն այն մարմինը չէ, որը կարող է մեկնաբանել, դա կդիտվի որպես միջամտություն դատական իշխանության նկատմամբ»:

Պատասխանելով Factor.am-ի հարցին, թե արդարադատության նախարարությունը կարո՞ղ է Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, Մինասյանը նշեց, որ նախարարությունն այդպիսի իրավասություն չունի. «Միայն ԲԴԽ երեք անդամները կարող են օրենքով սահմանված կարգով ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկել»:

Մանրամասները՝ տեսանյութում: