Մակրոնի կուսակցությունը հաղթեց, բայց բացարձակ մեծամասնություն չի ունենա Ֆրանսիայի խորհրդարանում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո հայտնի է դարձել, որերկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» դաշինքը նախնական տվյալներով հաղթել է ընտրություններում։ Քվեարկության արդյունքները հրապարակել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Մակրոնի կոալիցիայի օգտին քվեարկել է ընտրողների 38,57%-ը, ձախակողմյան Ժան-Լյուկ Մելենշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (Nupes) ստացել է ձայների 31,6%-ը, Մարին Լը Պենի Ազգային հանրահավաքը՝ 17,3%-ը, Հանրապետականները՝ 6,98%-ը։

Այսպիսով՝ «Միասին» դաշինքը նոր խորհրդարանում ստանում են 245 տեղ, Nupes դաշինքը՝ 131․ Մարին Լե Պենի կուսակցությունը՝ 89, Հանրապետականները՝ 61։ Բացի այդ, խորհրդարանում ներկայացված կլինեն տարբեր ձախակողմյան ուժերի 22 պատգամավոր,  10՝ տարբեր աջակողմյան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչ և 10 տարածաշրջանային պատգամավոր։

Այսպիսով, 1980-ականներից՝ Ֆրանսուա Միտերանի իշխանության տարիներից հետո Ֆրանսիայում նման իրավիճակ առաջին անգամ է ստեղծվում, երբ նախագահի կոալիցիան Ազգային ժողովում չի ստանում բացարձակ մեծամասնություն։

«Խորհրդարանը կաթվածահար կլինի, իսկ Մակրոնի համար դժվար կլինի օրենքներ ընդունել, հատկապես՝ վիճահարույց նախագծեր կենսաթոշակային համակարգի բարեփոխման համար»,- գրում է Politico-ն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում  խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր հունիսի 12-ին։

Տաթև Ֆռանգյան