Հրդեհ Գետարգել գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Հունիսի 18-ին՝ ժամը 15։36-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցում գտնվող ավտոտնակի տանիքում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին։