ԱՄՆ վարչակազմը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը․ Դոնդրիդը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Կարին Դոնդրիդին. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ տիկին Դոնդրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջ մղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը գործադիրի կարևորագույն առաջնահերություններից մեկն է:

Կարին Դոնդրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։