Նախագիծը հաստատվել է 10 ամիս անց․ ե՞րբ կմեկնարկի ու կավարտվի «Կյանքի պուրակի» շինարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.02.2026 | 18:40
Սաուդյան Արաբիայում չեն հասկանում Ռոնալդուի դիրքորոշումը
06.02.2026 | 18:32
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր
06.02.2026 | 18:23
Էստոնիան գիշերներն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը
06.02.2026 | 18:14
Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով
06.02.2026 | 18:05
Միքայել արքեպիսկոպոսի կալանքը փոխվեց//Բաքուն բողոք է ներկայացրել հայ մարզիկների դեմ ՄՕԿ-ին․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 17:50
100% սուբսիդավորում և AWS փորձագիտական աջակցություն՝ ԲՏԱ նախարարության նոր ծրագրում
06.02.2026 | 17:41
Պեսկովը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական և շատ բարդ է անվանել
06.02.2026 | 17:38
Նորբերտո Բալեկյանն անվրեպ է իրացրել հետխաղյա 11-մետրանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 17:30
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
06.02.2026 | 17:21
Երևանի մերձեցումն Արևմուտքի հետ մարտահրավերներ է ստեղծում ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար. Կոպիրկին
06.02.2026 | 17:10
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
06.02.2026 | 17:01
Դատավորները փորձում են մեղադրողից պարզել՝ ինչու է ակնհայտ մեղմ համարում Միքայել Աջապահյանի դատավճի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:53
Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող են փոխզիջումային լուծումներ գտնել
06.02.2026 | 16:47
ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
06.02.2026 | 16:38
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի ավելի քան 35 մլն դրամ բռնագանձել 
Բոլորը

Հայաստանի Անկախության 30-ամյակին վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ Երևանի Բուսաբանական այգում հիմնադրվելու է «Կյանքի պուրակ», որտեղ Արցախյան բոլոր պատերազմների նահատակների կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն։ Հայտարարությունից 10 ամիս անց միայն գործադիրում  զեկուցվեց, որ ավարտել են պուրակի նախագծման աշխատանքներն ու նախագիծը փոխանցվել է ՏԿԵ նախարարություն։

«Ներկայում փորձագետի հետ պայմանագիր է ստորագրված և փորձագիտական կարծիքի են սպասում։ Նախատեսվում է, որ առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում կսկսենք շինարարական աշխատանքների մրցույթը»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այգին պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը, ոչ թե մահվան։

Factor TV-ն թեմային անդրադարձել էր դեռևս անցյալ տարվա սեպտեմբերի վերջին, երբ Իտալիայից բերված 400 արևելյան սոսիները Հանրապետության հրապարակից տեղափոխվել ու ժամանակավոր տնկվել էին Բուսաբանական այգում։ Սոսիները կվերատնկվեն «Կյանքի պուրակում» շինարարության ավարտից հետո։ Անտառ-պուրակ ստեղծելու գաղափարն առաջացել էր իրարից անկախ երկու տարբեր կետերում։ Պուրակի էսքիզի հեղինակներից Հայկ Զալիբեկյանը հրաժարվեց այս փուլում հարցազրույց տալուց, ասաց՝ իրենք էսքիզը փոխանցել են «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» պետական ընկերությանը։

«Կյանքի պուրակում՛ նախատեսվում է տնկել շուրջ 14․000 ծառ, նաև տեղադրել կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձան: Դեպի «Կյանքի պուրակ» Բուսաբանական այգուց սկզբնական փուլում երկու մուտք է լինելու՝ Ծարավ աղբյուրի փողոցից և Աճառյան փողոցից։ Ծարավ աղբյուրի փողոցից դեպի «Կյանքի պուրակ» հեռավորությունը շուրջ 1 կմ է, իսկ Աճառյան փողոցից՝ 400-500 մետր։ Բուսաբանական այգուց նաև առաջարկ է եղել ևս մեկ մուտք բացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հատվածից, որովհետև այգին բավական մեծ է։

Արսեն Գասպարյանը Բուսաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է շուրջ երեք ամիս։ Ասում է՝ Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետը և այլ պաշտոնյաներ այդ ընթացքում մեկ անգամ են այգի այցելել, միասին շրջել են, քննարկել հնարավոր տարբերակները։

Բուսաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցնում է՝ արդեն հաստատված նախագիծն անցել է բազմակողմանի քննարկումների փուլ, բացի այդ, Կառավարության աշխատակիցները նաև իրենց առաջարկներն են ընդունել՝ կանաչապատման, բույսերի ընտրության հետ կապված ու դրական արձագանք են տվել այն դիտարկմանը, որ պետք է բարեկարգել ողջ Բուսաբանական այգին։ Այն զբաղեցնում է 80 հա տարածք։ 28 հա տարածքի վրա, որտեղ պետք է լինի «Կյանքի պուրակը», սակավաթիվ ծառեր ու թփեր են պահպանվել, մեծ մասը ոչնչացվել է ամռանը հաճախակի բռնկվող հրդեհներից, քանի որ տարածքում ոռոգման համակարգ չկա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել ամբողջությամբ նոր ոռոգման համակարգ` մի քանի կմ երկարությամբ խողովակաշարով։

«ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ ղեկավար Սիրեկան Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նոր ասելիք չունի․ փորձաքննության փուլն անցնելուց հետո շինարարության մրցույթը կհայտարարվի, իսկ շինարարությունը կտևի մոտ 3 տարի։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 4.2 մլրդ դրամ, որից շուրջ 200 միլիոնը` նոր ոռոգման համակարգի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան