Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական պատվիրակություն է մեկնում Բրյուսել՝ քննարկելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

Անկարան Ստոկհոլմից կոնկրետ և արդյունավետ քայլեր է ակնկալում ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Զագրեբում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման, գրում են Անադոլու գործակալությունը։

Խորվաթիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ Սկանդինավյան տարածաշրջանում հակաթուրքական վերջին սադրանքները հաստատում են, որ PKK-ի «ահաբեկիչները և նրանց հանցակիցներն իրականում գրավել են Շվեդիայի քաղաքական օրակարգը»։

«PKK-ի կողմնակիցների գործողությունները Շվեդիայում ապացուցում են այս երկրի օրենսդրության թուլությունը և հանցավորության դեմ պայքարի ոլորտում իշխանությունների թողտվությունը։ Ահաբեկիչները գործում են ոչ միայն Թուրքիայի, այլև հենց Շվեդիայի ազգային շահերի դեմ»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ PKK-ն ամեն ինչ անում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին չանդամակցի։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը կիրակի մեկնելու են Բրյուսել՝ քննարկելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության թեման։

Էմմա Չոբանյան