Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. Վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին

Լուրեր

26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 20:54
Ո՞վ է պատասխանատու «Կանազ»-ի հրդեհի համար․ օրակարգային, բայց այդպես էլ չսկսված հիմնանորոգումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 20:49
Լուկաշենկոն բարեկամության պայմանագիր է կնքել Հյուսիսային Կորեայի հետ և զենք նվիրել Կիմ Չեն Ընին
26.03.2026 | 20:42
Նովակ Ջոկովիչը նշել է կարիերայի ամենահիշարժան պահը
26.03.2026 | 20:30
Երկրորդ կաթվածը՝ բանտում․ չի կարող շարժվել, բայց մնում է կալանքի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ: Վարչապետը կարևորել է միջազգային հանրության, նաև ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին հարցին բազմակի անդրադառնալու համար:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում, և բարձր գնահատել 2021թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք ազատ էին և մրցակցային:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները: Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ Գլխավոր քարտուղարն էլ վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ, փորձով ու գիտելիքներով գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում։