Հայաստանի բասկետբոլի հավաքականը Ռեքս Քալամյանի գլխավորությամբ նախապատրաստվում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ռեքս Կալամյանի գլխավորությամբ թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել՝ բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ: Հավաքականի մարզումներին դեռևս չի մասնակցում Անդրե Սպայթ Մկրտչյանը, որն այս գիշեր կժամանի Հայաստան, և Քրիս Ջոնսը, որը հավաքականին կմիանա Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքի ավարտից հետո։

Ամերիկյան «Դետրոյթ Փիստոնսի» օգնական մարզիչ Ռեքս Քալամյանը, որն արդեն շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում, ասում է, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում:

«‎Շատ գոհ եմ այն ամենից, ինչ տեսա այստեղ: Պայմանները շատ լավն են: 2-3 ամիս կապի մեջ եմ եղել հավաքականի բասկետբոլիստների հետ: Տղաները լավ մարզավիճակում են: Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու: Այս պահի համար ամենակարևորն այն է, որ ձևավորվենք որպես մեկ միասնական թիմ և բարելավենք թիմային համագործակցությունը: Պետք է շատ արագ դառնանք թիմ, և ոչ 12 անհատ մարզիկներ»:

Մարզչի խոսքով՝ իր նպատակը հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է. «Կարծում եմ՝ լավ հիմք ունենք: Իսկապես շատ եմ հավանել հայ բասկետբոլիստներին, նրանց որակներն ու հմտությունները: Պետք է ամեն ինչ անենք հայկական բասկետբոլը զարգացնելու համար: Հարցը կոնկրետ մեկ մրցաշարը, կամ մարզումը չէ. առաջնայինը հայկական բասկետբոլի ապագան է»:

Քալամյանն ասում է՝ իր համար մեծ պատիվ է պատմական հայրենիք վերադառնալն ու Հայաստանի հավաքականը գլխավորելը. «Իմ հայրենիքում աշխատելու հնարավորություն ունենալը մեծ պատիվ և առավելություն է ինձ համար: Շատ ոգևորված եմ: Վերջին անգամ 21 տարի առաջ էի եղել Հայաստանում: Շատ բան է փոխվել: Շատ եմ սիրում Հայաստանը. երկիրը մեծ էներգիա ունի: Ընտանիքս ևս շատ ոգևորված է: Գիտեմ, որ տատիկս էլ, եթե ողջ լիներ, շատ ուրախ կլիներ իմանալով, որ ես գլխավորում եմ Հայաստանի հավաքականը»:

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի նախագահ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ևս մեկնաբանել է թիմի մարզումներն ու նախապատրաստական փուլը:

«Մեր տղաները, հատկապես՝ հայկական ակումբներում խաղացողները, առաջին անգամ են այսպիսի բարձր մակարդակի մարզումներ անցկացնում: Երեկ 3 ժամ մարզվել են: Տղաներ կան, ովքեր դեռ չեն հասել Ազգային հավաքականում մրցունակ լինելու մակարդակին, բայց այսպիսի մարզումների նպատակը հենց դա է»,- ասել է Արա Պողոսյանը և խոսել փոքր երկրների Եվրոպայի առաջնության սպասելիքներից:

«Շատ լավ մարզչական կազմ և հիանալի թիմ ունենք: Բավականին ուժեղ մրցակիցների ենք հանդիպելու, բայց ոչ մեկից չենք վախենում: Շատ մեծ հույսեր ունեմ, որ կկարողանանք հաղթել այդ առաջնությունում»:

Ռեքս Քալամյանն ավելի վաղ հրապարակել էր այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ՝

Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ), Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ), Մխիթար Վարդանյան («Ուրարտու»), Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»), Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ), Մեթյու Մադոյան (առանց ակումբի), Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ), Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա),

Հարձակվողներ՝

Հայկազ Գրիգորյան («Գյումրի»), Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»), Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»), Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ),

Կենտրոնականներ՝

Զաք Թավիթյան («Ցենտրո Բասկետ», Իսպանիա), Արկադի Մկրտչյան («Ուրարտու»), Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»):

Նշենք, որ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում»,- ասված է հաղորդագրությունում։