Շրջանառության մեջ է դրվել Արդեմ Փաթափությանի անվանական նամականիշը

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արդեմ Փաթափության» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ՝ նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայ փոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021 թ. Նոբելյան մրցանակակիր, «Scripps Research» ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը:

Վերջինս Հայաստանում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ օրը, հիրավի, նշանակալի է, քանի որ անվանական նամականիշի վրա պատկերված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիրը. «Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր հյուրընկալել ենք Ձեզ: Այս օրը հիշարժան է լինելու ոչ միայն միջոցառման մասնակիցների, այլև բոլոր ֆիլատելիստների համար: Շնորհավորում եմ բոլորիս»:

Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է Արտեմ Փաթափությանի՝ անձամբ անվանական նամականիշի մարման արարողությանը մասնակցելը. «Վստահ եմ, որ Արդեմ Փաթափությանի օրինակով ոգեշնչված երիտասարդները համալրելու են գիտության նվիրյալների շարքերը և շարունակելու նրա սկսած գործը: Կրկին շնորհավորում եմ և հույս հայտնում, որ գիտնականի այցելությունները Հայաստան հաճախ կլինեն, ինչի արդյունքում հնարավոր կլինի կապ հաստատել գիտական տարբեր շրջանակների հետ` ընդլայնելով համագործակցությունը»,- ասել է փոխնախարարը:

Արդեմ Փաթափությանը շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար. «Կարծում եմ՝ Նոբելյան մրցանակակիրներից ոչ ոք չի կարող պարծենալ անվանական նամականիշ ունենալու փաստով: Ամենուր կազմակերպվող ջերմ ընդունելություններն ու այսօրվա իրադարձությունը՝ անվանական նամականիշի ստեղծումը, ցույց են տալիս, որ Հայաստանն իր զարգացման հեռանկարում մեծ տեղ է տալիս գիտությանը: Ինձ համար կրկնակի ուրախություն է, քանի որ դեռևս մանկուց եղբորս հետ հայկական նամականիշներ ենք հավաքում: Երբևէ կարո՞ղ էի պատկերացնել, որ մի օր իմ պատկերով հայկական նամականիշ կթողարկվի: Ինձ համար նույնպես մեծ պատիվ է, շնորհակալ եմ»:

Հավելենք, որ Արդեմ Փաթափությանի պատկերով 350 դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնն իրականացրել է Դավիթ Դովլաթյանը: Նամականիշը 20.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում: