«Լաոյի փնտրտուքները» շարունակվելու դեպքում հետագայում մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արդեն գրեթե 2 ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և որոնք միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը»,- ԱԺ-ում հայտարարություների ժամին այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին:

«Հանրահավաքներին շատ է հնչում «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը, որը որևէ աղերս չունի ո՛չ ցույցերի, ո՛չ դրանց հետապնդած նպատակների հետ:

«Զարթնի՛ր, լաոն» ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելուն, իսկ այժմ ընդդիմադիրների ձեռքով այն դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որը, այդուհանդերձ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում: Պատճառը մեկն է՝ պայքարի արհեստածին նպատակներն ու կեղծ օրակարգը, խաղաղ ցույցերի փոխարեն մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում կազմակերպված զանգվածային անկարգությունների և քաղաքային անդորրը խարխլող գործողությունների:

Իրական լաոն միշտ է արթուն: Դա տեսանելի էր դեռևս 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ՝ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները:

Իսկ ընդդիմության «լաոյի փնտրտուքները» մեր պետության համար ոչ միայն որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: