Եվրահանձնաժողովը վստահ չէ Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցում

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Եվրահանձնաժողովը Եվրամիությանը խորհուրդ կտա Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի պարագայում այնքան էլ համոզված չէ։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով հունիսի 13-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներին ծանոթ պաշտոնյաների, փոխանցում է aliq.ge-ն։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովում բանավեճին նախորդել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Կիև, որտեղ նախագահ Զելենսկին և այլ պաշտոնյաներ պահանջել են Ուկրաինային պաշտոնական կարգավիճակ շնորհել, ինչը, նրանց խոսքով, պատերազմող երկրի համար կարևոր քայլ կլինի։

Ինչ վերաբերում է Վրաստանին և Մոլդովային, ապա Եվրահանձնաժողովն ամբողջությամբ աջակցում է Մոլդովայի՝ կառույցիի անդամի թեկնածուի կարգավիճակին, որն ունի խիստ եվրոպամետ կառավարություն, սակայն ավելի պակաս վստահ է Վրաստանի մասով, որը քաղաքական ցնցումներ է ապրել և ժողովրդավարության նկատելի անկում է գրանցել վերջին տարիներին։

Նշենք, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իր դիմումը ներկայացրել է մարտի 3-ին։ Ապրիլի 11-ին երկրին պաշտոնապես հանձնվել է թեկնածուի կարգավիճակի ինքնագնահատման հարցաթերթիկը։ Վրաստանի կառավարությունը հարցաթերթի առաջին՝ լրացված մասը Բրյուսել է ուղարկել մայիսի 2-ին, իսկ երկրորդ մասը՝ մայիսի 10-ին։