Միջազգային ճնշմամբ ոչինչ չի եղել. Վարդանյանը` հայհոյանքն ապաքրեականացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հայհոյանքը դարձել էր քաղաքական խոսույթի մի մաս, ուստի անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել»,-  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը։

Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ որևէ դրույթի քրեականացումը կամ ապաքրեականացումը քաղաքական կամքի դրսևորում է․ «Քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, և արարքը դառնում է հանրորեն վտանգավոր կամ քիչ վտանգավոր։ Կովիդի սահմանափակումները ևս ապաքրեականացվել են, որովհետև մեծ քանակի պատվաստանյութեր ունենք արդեն»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պարզել, որ ատելության խոսքի մակարդակը նվազել է, Վարդանյանը պատասխանեց․ «Շատ հեշտ է՝ փորձեք սոցցանցերն ուսումնասիրել, խոսույթը, հայտարարություններն ուսումնասիրել։

Պատգամավորն  ընդգծեց, որ ո՛չ Եվրոպական դատարանը, ո՛չ որևէ միջազգային ստանդարտ չի կարող ընդունել հայհոյանքը որպես խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակում։

«Ոչ մի միջազգային ճնշում չի եղել, սպասում ենք ՍԴ որոշմանը: Մենք նախագծի քննարկման ժամանակ ասում էինք, որ այն որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու, որպեզի ատելության խոսքի հետ կապված իրավիճակը շտկվի»,- նշեց Վարդանյանը՝ նաև ընդգծելով, որ օրենքը որոշակի կանխարգելում իրականացրեց վիրավորանքի և ատելության հարցում։

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հայտնեց, որ օրենքի ապաքրեականցման դեպքում արդեն իսկ հարուցված քրեական գործերը կարճվելու են։

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն օրերս հայտարարել էր որ կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռեւս մեկ տարի առաջ ընդունված այդ դրույթը, եւ փոխարենն անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս էլ գործող՝ մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը։

Մանրամասները՝ տեսանյութում: