Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինային

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։

Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, առաջին կեսում հիմնականում գրոհում էին ուկրաինացիները։ Հայաստանի հավաքականը ապավինել էր հակագրոհների մարտավարությանը։ Պետք է արձանագրել, որ մերոնք շատ լավ աշխատեցին թիմային պաշտպանության ժամանակ։ Խաղի ընթացքում շատ լավ գործեց Արտակ Դաշյանը։ Բայց առաջին կեսից հետո լուսատախտակին գոլազուրկ ոչ-ոքի էր։

Մեր թիմը տանուլ տվեց ողջ երկրորդ կեսը՝ 3 գնդակ ընդունելով սեփական դարպասն այնպիսի գրոհներից, որոնք այդպես չպետք է ավարտվեին։

Արդեն 61-րդ րոպեին ուկրաինացիների՝ եզրից սկսած խաղարկումից հետո գնդակը հասավ տուգանային հրապարակում գտնվող Ռուսլան Մալինովսկուն, որն անարգել գրավեց Յուրչենկոյի դարպասը․ մեր թիմի պաշտպանները չկարողացան փակել գնդակի ճանապարհը։

77-րդ րոպեին Կարավաևը կրկնապատկեց հաշիվը։ Նա եզրից գնդակն ուղարկեց տուգանայինի մատույցներ, գնդակը հասավ մեր պաշտպանին, բայց նա այն հետ փոխանցեց նորից ուկրաինացուն, որը, առաջ գնալով, գրավեց Յուրչենկոյի դարպասը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։