TOON EXPO 2022. բացվել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային ցուցահանդեսը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է TOON EXPO 2022-ը։ Ցուցահանդեսին մասնակցում են անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի 150-ից ավելի ընկերություններ։ Սա ոլորտի ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենամասշտաբային ցուցահանդես-վաճառքն է։

Կառուցապատող ընկերություններից մինչև անշարժ գույքի գործակալություններ, բանկային համակարգից մինչև շինարարական նյութերի ու տեխնիկայի մատակարարներ, ճարտարապետական և նախագծող ընկերություններ, գնահատում ու չափագրում, օդափոխություն և ջեռուցում իրականացնող ընկերություններ, ոլորտային արտադրողներ ու ներմուծողներ․ բոլորը մեկ հարկի տակ կլինեն 3 օր՝ հունիսի 10-ին, 11-ին և 12-ին։

Այցելուները ներկայացված առաջարկներին կարող են ծանոթանալ համալիրի բակից սկսած՝ ավելի քան 10.000 քառ. մետր տարածքում։

Գլխավոր հովանավորներն են՝ RED Invest group-ը՝ անշարժ գույքի վաճառքի ոլորտից, Defanse Housing-ը՝ կառուցապատման ոլորտից, պաշտոնական աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, Երևանի պատմության թանգարանը, Էկոնոմիկայի նախարարությունն ու «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը։ Ցուցահանդեսին զուգահեռ՝ նաև լավ տրամադրությունն է ապահովված՝ «Հին և Նոր Երևան» նկարների ցուցադրություն, խաղարկություններ, թեմատիկ խաղեր ու երեխաների համար առանձնացված տարածքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան