Ակցիայի մասնակիցները քորոցներով ծակում են կարմիր բերետավորներին. Արա Ֆիդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ոստիկանությունն իրականացրել է այն գործողությունը, որը պայմանավորված է եղել տվյալ պահով. ոստիկանների գործողությունները համաչափ էին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին երթի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումների ժամանակ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ, և վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։

«Ոստիկանների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետել։ Երբ սկսում են նմանատիպ գործողություններ, ակցիան խաղաղից ոչ խաղաղի է վերածվում, և ոստիկանությունը կարող է հատուկ միջոցներ կիրառել»,- նշեց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ եթե իրավիճակը ծայրահեղ է, ոստիկանությունը կարող է և չզգուշացնել հատուկ միջոց կիրառելու մասին։

Ֆիդանյանն ընդգծեց, որ բոլոր ծառայողների աշխատանքը դրական է գնահատում: «Իհարկե, առանձին խնդիրներ կան, բայց նման պայմաններում առանց խնդիրների հնարավոր չէ ծառայություն իրականացնել, քանի որ սադրանքները անչափ շատ են: Ակցիայի մասնակիցները գալիս են քորոցներով ու աննկատ ծակում են կարմիրբերետավորներին, ինչը պարբերաբար է լինում, վիրավորում են ոստիկաններին, դա նորմա՞լ է: Բացի դրանից՝ վերջին 40 օրերի ընթացքում հավաքի կազմակերպիչները կանխավ չեն ծանուցում իրենց հավաքների մասին»,- նշեց Ֆիդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: