Բաքուն արձագանքել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ հայտարարություններին

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Արցախի Փառուխի գյուղի վերաբերյալ արված հայտարարություններին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված դելիմիտացիայի հանձնաժողովն ուղղված է երկու երկրների միջև պետական սահմանի որոշմանը։

«Դելիմիտացիայի գործընթացը չի նախատեսում որևէ հարցի քննարկում, որը դուրս է գալիս հայ-ադրբեջանական պետական ​​սահմանից, ներառյալ՝ Ադրբեջանի «տարածքի հետ կապված հարցեր», որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»,-ասել է Աբդուլլաևան։

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիում Լավրովը, խոսելով Արցախի Փառուխ գյուղում իրավիճակի մասին ասել էր, որ հարցը ռուս զինվորականների համար շարունակվում է դիտարկվել որպես առաջնահերթություն։

«Այս իրավիճակի կապակցությամբ կա լարվածության որոշակի թուլացում։ Կարծում ենք, որ սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում այդ հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»,- ասել էր  Լավրովը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ-ը, խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը, ներխուժել էր Արցախի Փառուխ գյուղ, ինչպես նաև Քարագլխի բարձունքում դիրքեր զբաղեցրել։ Գյուղից ադրբեջանցիները հեռացել են, սակայն բնակիչները չեն կարողանում վերադառնել, քանի որ ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ Քարագլխի մի մասում։

Էմմա Չոբանյան