Փոփոխվել է մարզիչների վարձատրության կարգը

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստում հավանության է արժանացել հավաքականի թիմերի մարզիչների վարձատրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պայմանավորված մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նոր իրավակարգավորմամբ վարձատրություն կստանան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, ովքեր ՀՀ հավաքականների ուսումնամարզական գործընթացն իրականացնում են ուսումնամարզական հավաքների միջոցով: Նախկին կարգավորմամբ պարտադիր էր ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնել նաև կենտրոնացված մարզումների միջոցով:

ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի խոսքով՝ կենտրոնացված մարզումներ անցկացնելու հնարավորություն այսօր ոչ բոլոր մարզաձևերի ներկայացուցիչներն ունեն՝ պայմանավորված մարզումային պայմաններով:

Հստակեցվել է նաև մարզիչների վարձատրության կարգը. նախագծով նախատեսվում է վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):

Ինչպես հայտնի է, վարձատրություն ստացող մարզիչների անվանացանկը հաստատվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները: Այսինքն՝ սույն որոշմամբ մարզիչը վարձատրվում է միայն բարձր արդյունք ցուցաբերած լինելու պարագայում, սակայն, իրականում, օլիմպիական խաղերի՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մասնակից մարզիկներից ոչ բոլորն են ՕԽ-ի վարկանիշ նվաճել. նրանց մի մասը ՄՕԿ-ի կամ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից օլիմպիական խաղերին մասնակցելու թույտվությունը ստացել է՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանը նպաստելու համար: Այսինքն՝ այդ դեպքում օլիմպիական խաղերին մասնակցությունը չի վկայում բարձր արդյունքի մասին: Նոր իրավակարգավորմամբ առաջարկվում է այդ հանգամանքը ևս հստակեցնել և վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):