Վիտալի Բալասանյան, Աշոտ Ղուլյան, պատերա՛զմ ուղարկեիք ձեր լաոներին․ թաքցրել-փախցրել եք, հիմա փրկիչ եք խաղում․ Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Արցախի բնակչության մեծ մասն անտարբեր է ՀՀ-ում ընթացող ներքաղաքական պրոցեսների նկատմամբ՝ մերժողական կեցվածք ունեն թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության նկատմամբ։ Արցախցիներին այս պահին մեծամասամբ հետաքրքրում է իրենց խնդիրները՝ կան անկումային տրամադրություններ, սոցիալական պրոբլեմներ, արտագաղթի ցանկություն, և չեն հետևում ՀՀ-ի ներքաղաքական պայքարին, Factor TV-ի հարցազրույցում ասում է «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը։

Մայիսի 28-ին Արցախում երթ էր անցկացվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նշանակո՞ւմ է, արդյոք, որ ամբողջ ԼՂ-ում չեն վստահում ՀՀ իշխանությանը, և ովքե՞ր են կազմակերպիչները։ Արցախում գործունեություն ծավալող ընդդիմադիր գործիչը նշում է․ «Նայում եմ՝ Երևանի հավաքներին նաև ղարաբաղցիներ են մասնակցում։ Կարող է՝ սխալ կարծիք է, բայց նրանց մեջ կռված տղաներ էլ կան։ Բայց մարդիկ կան՝ առաջին օրվանից փախեն են Ղարաբաղից, հիմա այդտեղ ասֆալտին նստած՝ Արցախ են փրկում։ Լուրջ չէ, պետք չէ դրանց հանդուրժել»։

«Վաղվա Արցախ» կուսակցության ներկայացուցիչն անդրադառնում է նաև մայիսի 28-ի հավաքին․ «Այստեղ «Վիտոյի» կուսակցությունն է՝ «Արդարությունը»։ Որտե՞ղ է եղել Վիտոյի տղան կռվի ժամանակ, բա զարթնացնեիր լաոյիդ, կամ ԱԺԿ-ի Աշոտ Ղուլյանը երկար տարիներ ԱԺ նախագահ է եղել, ԱԺԿ-ի պատգամավորներն էլ էին ինչ-որ կոչեր արել։ Բա դո՞ւք որտեղ էիք, ձեր կուսակցության նախագահի որդիները որտե՞ղ են եղել։ Զարթնացնեիք ձեր լաոներին, 20 թվականին զարթնացնեիք, ուղարկեիք պատերազմ, ասեինք՝ հայրենասեր եք։ Թաքցրել-փախցրել եք, հիմա եկել, փրկիչներ եք խաղում։ Փախած վիճակ էր նրանց մոտ, բոլորն էլ գիտեն՝ որտեղ են եղել, դրանցից ոչ մեկն էլ պատերազմին չի մասնակցել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան