Ավանեսյանը դիմել է ԱԺ` ընդդիմադիր պատգամավորների պահվածքի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վարքագիծ: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ կարծիք հայտնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորներ ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։

«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», – նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած, ոչ թե հանդիպում են ուզում, այլ բեմականացված ու գռեհիկ շոուներ։

«Այո՛, ոստիկանական ուժերն ու մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում», – նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ ժողովրդավարություն չի նշանակում անօրինական թողտվություն։ Ժողովրդավարություն, նրա խոսքով, նշանակում է պատշաճ վարքագիծ, իսկ երբ դա չկա, այո՛, պետք է կիրառվի վարչարարություն։

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գնավել են Առողջապահության նախարարություն և մուտք գործել սենյակ, որտեղ նախարարը խորհրդակցության է եղել։ Ընդդիմադիր պատգամավորները նախարարի դիմաց նետել են 44-օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարները, որտեղ նրանց մարմինները պարկերով գետնին էին դրված։

Մանրամասները՝ տեսանյութում: