Բորելը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրներին աջակցության ցուցաբերումն առավել, քան երբևէ կարևոր է

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային և Հարավային Կովկասի երկրներին աջակցություն ցուցաբերելն առավել կարևոր է, քան երբևէ։ Նա նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է ամրապնդել գործընկեր երկրների հետ կապերը, գրում է agenda.ge-ն։

Բորելն ասել է, որ ԵՄ ռազմավարական կողմնացույցը «հստակորեն ընդգծում է» Միության մտադրությունը՝ խթանել համագործակցությունն «անվտանգության և պաշտպանության» ոլորտում Արևելյան գործընկերների հետ:

«Մենք առաջարկում ենք ավելացնել ոչ մահաբեր զենքերի տեսքով ռազմական օգնությունը Վրաստանին ու Մոլդովային։ Այն կաջակցի լոգիստիկ, կիբերպաշտպանության, ռազմաբժշկական, ինժեներական և շարժունակության հնարավորություններին»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

Նա նշել է, որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում նոր իրականություն է ստեղծել Արևելյան գործընկերության համար։

«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային շրջանակը մնում է ուժի մեջ և կարևոր գործիք է՝ ԵՄ արժեքներն ու շահերը Արևելյան հարևանությունում նախագծելու համար։ Դա նաև գործիք է, որը կօգնի ավելի խորացնել մեր հարաբերություններն Արևելյան գործընկերների հետ՝ ի շահ և՛ ԵՄ, և՛ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների»,- ասել է Բորելը։

Էմմա Չոբանյան