Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար անձնակազմի, անդամ պետությունների և դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Վահրամ Դումանյանը ողջունել և բոլորին շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին ներկա գտնվելու համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ստեղծումից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետամուտ է եղել կրթության, գիտության և մշակույթի միջոցով խաղաղության ու համամարդկային արժեքների պաշտպա¬նության և խրախուսման վեհ առաքելության իրագործմանը, և պատահական չէ, որ Հայաստանն իր անկախացումից ընդամենն ամիսներ անց՝ 1992 թվականի հունիսի 9-ին, անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այդ օրվանից կազմակերպության հետ ձևավորելով արդյունավետ համագործակցություն և հարուստ օրակարգ:

«Այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, անդամակցել և ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք մարմիններ և կոմիտեներ` այդպիսով իր ներդրումը բերելով կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության և նպատակների իրագործմանը: Այդ հանձնառության վկայությունն է նաև Հայաստանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին 2021-2025 թվականների համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, սերտ համագործակցության և ջերմ գործընկերության մթնոլորտի վրա։

Անդրադառնալով հայկական հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախարարը նշել է, որ այն նմուշները, որոնց լուսանկարների շարքը ցուցադրվում է միջոցառման ընթացքում, իրենց արժանի տեղն են գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության և Մարդ¬կու¬թյան ոչ նյութական մշակութային ժառանգու¬թյան ներկայացուցչական ցանկերում, ինչպես նաև Համաշխարհային հիշողության ռեգիստրում:

«Ներկայիս աշխարհաքաղաքական նոր մարտահրավերները, ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների ոչնչացման սպառնալիքն ու փաստացի ոչնչացումը մեզ պետք է ստիպեն վերաիմաստավորել և առավելագույնս ջանքեր գործադրել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմները լիարժեք կիրառելու ուղղությամբ։ Հայ ժողովուրդը, ինչպես գիտեք, սեփական պատմական փորձից ծանոթ է հոգևոր և մշակութային արժեքները կորցնելու ողբերգական երևույթին։ Ցավոք, այսօր ևս մենք առերեսվում ենք այդ արժեքների շարունակական խեղաթյուրման, յուրացման և ոչնչացման դեպքերին, որոնք նույնիսկ տեսագրվում և սոցիալական ցանցերում հրապարակվում են իրագործողների կողմից»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը և հույս հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային մարմին, միջազգայնորեն իրեն վերապահված մանդատի շրջանակում ջանք չի խնայի՝ ապահովելու Արցախի հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը:

Ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Ելույթներին հաջորդել է հոբելյանական համերգը։ Համերգային ծրագրում հանդես են եկել ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ Արթուր Գրիգորյանը (դաշնակահար), Արմեն Պուչինյանը (դաշնակահար), Անի Մելիքյանը (ջութակահար)։ Տաղանդավոր հայ պատանիների կատարումներն արժանացել են մեծ հիացմունքի և բարձր գնահատականի»,- ասված է հաղորդագրությունում։