58-ամյա տղամարդը կալանավորվել է՝ 8-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով նույն բնակավայրում բնակվող երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարևանուհին լսելով երեխայի օգնություն կանչելու և լացի ձայները, օգնության է հասել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ:

58-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատամամբ կալանավորումը որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։