Սևանա լճից ջրառն սկսվել է․ ինչպես են աշխատում Սևան-Հրազդան կասկադի 7 ՀԷԿ-երը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սևանա լճից սկսվել է ոռոգման նպատակով ջրի բացթողումը։ Հունիսի 6-ի դրությամբ՝ արդեն 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր է բաց թողնվել: Այս տարի, ընդհանուր առմամբ, 170 միլիոն խորանարդ մետր ջրառ է նախատեսված։ Ջուրը, նախքան Արարատյան դաշտի մշակաբույսերին հասնելը, նախ օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Սևանա լճի ջուրը նախ անցնում է Հրազդանի ՀԷԿ-ով, ապա թափվում Մարմարիկի ջրամբար, այնուհետև հասնում Արգելի, Արզնիի, Քանաքեռի և Երևանի ՀԷԿ-եր։

2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ՝ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

«Սևան ՀԷԿ»-ի ձկնապաշտպան կառույցը թույլ չի տալիս, որպեսզի Սևանա լճից մանրաձկները դուրս գան ՀԷԿ-եր։ ՀԷԿ-ի ջրընդունիչ կայանները, ընդհանուր առմամբ, երկուսն են․ այստեղից են ջրի հոսքը կարգավորում։ Ջրառը սկսելու համար նախապես տեղադրված կնիքը բացում են ոչ թե ՀԷԿ-ի աշխատակիցները, այլ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները։ Երբեմն էլ գալիս, ստուգում են, տեսնեն՝ արդյո՞ք աշխատակիցները չեն հանել կնիքները՝ ասում է փականագործ Գուրգեն Գուլանյանը։

Կնիքը հանելուց հետո արդեն ՀԷԿ-ի աշխատակիցները պատնեշները բարձրացնում են, որպեսզի ոռոգում իրականացվի։

ՀԷԿ-ի ստորգետնյա եռահարկ կայան հասնելու համար պետք է իջնել կա՛մ 320 աստիճան ունեցող սանդուղքով, կա՛մ վերելակով՝ 100 մետր: «Սևան ՀԷԿ»-ի պետն ասում է՝ կայանը վերազինվում է ամեն տարի։ Օրինակ, այս տարի հասցրել են փոխարինել արագության կարգավորիչը։ ՀԷԿ-ում գործում է 2 ագրեգատ, որոնցից յուրաքանչյուրն այս պահին ունի 17,5 մեգավատ հզորություն։

Հաջորդ ՀԷԿ-ը, որտեղով անցնում է Սևանա լճի ջուրը, «Հրազդան»-ն է։ Այստեղ էլեկտրաէներգիա արտադրելով՝ այն հոսում է Հրազդան գետի հունով, հասնում «Արգել», իսկ վերջում՝ «Երևանի ՀԷԿ-3»։

«Արգել ՀԷԿ»-ը Սևան-Հրազդան կասկադի երրորդ աստիճանն է։ Կայանի պետ Արթուր Ստեփանյանն ասում է՝ կայանի աշխատանքը կախված է համակարգի ռեժիմից, ջրի քանակից։ Երբ դեռ Սևանից ջրառը սկսված չէ, խողովակներն «Արգել ՀԷԿ» են բերում Աղբյուրակի ջրամբարի ջուրը։

Նախկինում Գյումուշ կոչված այս ՀԷԿ-ը մոտ 70 տարեկան է և վերազինման կարիք ունի․ ներդրումներն անում են փուլ առ փուլ՝ ֆինանսական միջոցներն են անբավարար։ ՀԷԿ-ում այժմ երկու ագրեգատ է աշխատում, մյուս երկու ագրեգատները վերանորոգման փուլում են։ ՀԷԿ-ն ամբողջ հզորությամբ գործարկելու համար ընդամենը մի քանի րոպե է անհրաժեշտ՝ վստահեցնում է կայանի պետը։

1962 թվականին շահագործման հանձնված «Երևան ՀԷԿ-1»-ը Սևան-Հրազդան կասկադի վեցերորդ աստիճանն է։ ՀԷԿ-ի կառավարման կետից հերթափոխի պետը թողարկում ու անջատում է հիդրոագրեգատները, համակարգչից հետևում է Սևան-Հրազդան կասկադի աշխատանքներին և այլն։ Այս ՀԷԿ-ում արտադրված հոսանքը չի պահեստավորվում և ամբողջ հզորությամբ՝ 44 մեգավատտ աշխատում է ձնհալի, երբեմն էլ՝ վարարման սեզոնի ժամանակ։ ՀԷԿ-ն այս պահին վերանորոգման կամ վերազինման կարիք չունի։

Չորային տարիներին, երբ Սևանա լճից ջրառը գերազանցում է թույլատրելի 170 մլն խորանարդ մետրը, ՀԷԿ-երի արտադրված լրացուցիչ էլեկտրաէներգիայի արժեքը ընկերությունը փոխանցում է բյուջե։ Օրինակ՝ այս տարի, անցյալ տարվա համար, պիտի վճարեն 211 միլիոն դրամ։ Ի դեպ, Սևան-Հրազդան կասկադի՝ Հրազդան գետի երկայնքով տեղակայված բոլոր 7 ՀԷԿ-երը միասին վերցրած ունեն 564 մեգավատտ հզորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան