Ուկրաինայում պատերազմը 32 լրագրողի կյանք է խլել

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ուկրաինայի պատերազմի ընթացքում ռուս զինվորականները հանցագործություններ են կատարել 147 լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, Facebook-ում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ նրանց թվում են ուկրաինացի, ամերիկացի, բրիտանացի, չեխ, դանիացի, իռլանդացի, լիտվացի, շվեյցարացի, ֆրանսիացի լրագրողներ և ԱՄԷ-ից։

«Լրագրողներին սպանում և վիրավորում են, առևանգում, խոշտանգում և ահաբեկում։ Յուրաքանչյուր նման փաստ գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում», – ասել է Վենեդիկտովան։

Նրա խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ժամանակ սպանվել է ԶԼՄ-ների 32 ներկայացուցիչներ, ևս 16-ը՝ վիրավորվել։

«Խիզախներից և ոչ անտարբերներից ոմանք զոհվել են՝ լուսաբանելով պատերազմի սարսափները՝ կատաղի մարտեր, օկուպացիա, խաղաղ բնակիչների տարհանում թշնամու կրակի տակ։ Մյուսներն իրենց կյանքն են տվել՝ ուկրաինական բանակի շարքերում պաշտպանելով իրենց հայրենիքը զավթիչներից։ Շատերն էլ ՌԴ-ի կողմից քաղաքացիական օբյեկտների և բնակելի շենքերի թիրախավորված գնդակոծություննեի զոհ են դարձել»,- ասել է գլխավոր դատախազը։