Ալիևի օգնականն ու Բայդենի խորհրդականը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը նախօրեին հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Հանդիպման արդյունքների մասին Հաջիևը թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է հետևյալը․ «Այսօր Սպիտակ տանը արդյունավետ ու բարեկամական հանդիպում ունեցա ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ ադրբեջանաամերիկյան գործընկերության ու տարածաշրջանային հարցերի շուրջ»։

Սպիտակ տունն էլ հանդիպման մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ կողմերը շնորհավորել են  Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու իրենց պատրաստակամությունը։ Նրանք քննարկել են իրենց համատեղ հանձնառությունը՝ օգնելու Ուկրաինայի ժողովրդին՝ ի պատասխան Ռուսաստանի չհրահրված ագրեսիային:  Սալիվանը նաև «գովաբանել է  Ադրբեջանին եվրոպական էներգետիկ անվտանգությանը երկարամյա հանձնառության համար և քննարկել տարածաշրջանային էներգակիրների հետագա դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը»։

Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

«Պարոն Սալիվանը արտահայտել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու բարգավաճման համար։ Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։ Սալիվանը աջակցություն է հայտնել ԵԽ նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպած բանակցություններին։ Նա փոխանցել է ԱՄՆ պատրաստակամությունը սերտորեն ներգրավվելու և առաջընթացին աջակցելու տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Հաջիևը փակ ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ։

Ի դեպ, ուշագրավ է, որ երբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ դեկտեմբերին Վաշինգտոնում հանդիպել էր Ջեյք Սալիվանին, դա առաջացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունը։

«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հրավիրվել էր Վաշինգտոն, այնտեղ հանդիպումներ է ունեցել, իսկ Ադրբեջանի ԱԽ քարտուղարը չի հրավիրվել։ Բանն այն է, որ այստեղ հավասարակշռությունը խախտվել է, ցույց է տրվում, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը միակողմանիորեն Հայաստանի կողմն է»,- բողոքել էր Ալիևը։

Էմմա Չոբանյան