Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 84 տարեկանում կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը:

Վրեժ Հակոբյանը հանդիսատեսին հայտնի է ոչ միայն թատրոնում, այլև կինոյում կերտած իր դերերով՝ Ռոդրիգո Շեքսպիրի «Օթելլո» դրամայից, Սերոբը՝ Վ. Փափազյանի «Ժայռը» պիեսից, Արտակ Մոկացը՝ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպից, «Կարինե«, «Խաթաբալա», «Երկունք», «Արևիկ» և այլ կինոֆիլմերից:

Թատերարվեստում և կինոարվեստում ունեցած իր ակնառու վաստակի համար Վրեժ Հակոբյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալների:

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թ. Աթենք քաղաքում: 1947 թ. հայրենադարձվել է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի արվեստանոցը: Երկար տարիներ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դերասան Վրեժ Հակոբյանի ընտանիքի անդամներին և գործընկերներին:
Վրեժ Հակոբյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմ գործընկերների և արվեստասերների սրտերում: